
Վերջին աշխարհը
հեղ.՝ Քրիստոֆ Ռանսմայր
4,500 ֏/ 001
Առկա է1
Նկարագրություն
Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսնելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատվերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է աքսորի, գրաքննության և մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն, զարմանալիորեն արդիական, այլև վերժամանակյա:
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2019 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 130x210 մմ |
| Քաշ | 478 Գր |
| Հեղինակ | Քրիստոֆ Ռանսմայր |
| Մատենաշար | Օտարագիր |
