
Նուպար
Նուպար
2,900 ֏/ 001
Առկա է1
Նկարագրություն
«Նուպարը» Ավետիս Թէրզիպաշեանի՝ ժամանակին Սփյուռքում լայն տարածում գտած եռագրության երկրորդ գիրքն է։ Առաջինը «Արծիւը իր բոյնին մեջ» ( 1938թ․) երկասիրությունն է, որին մեկ տարի անց հաջորդեց «Նուպարը» և 1942-ին լույս տեսավ երրորդը՝ «Անդրանիկը»։ Գիրքն ամբողջովին նվիրված չէ Պողոս Նուպարին։ Հեղինակը նպատակ է դրել ներկայացնել 20-րդ դարասկզբի հայ հասարակական քաղաքական կյանքի առաջին տասնամյակները, որտեղ առանցքային գործիչներից մեկն էլ մեծանուն քաղաքական գործիչ, գործարար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուպար փաշան է։ Հայաստանում լույս է տեսնում առաջին անգամ։ Հասցեգրված է հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններով հագեցած ժամանակաշրջանն ուսումնասիրողներին, ընթերցող լայն շրջանակներին։
Մանրամասներ
| Ապրանքանիշ | ԲՈՒԿԻՆԻՍՏ |
| SKU | 021391 |
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2022 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 130x205 մմ |
| Քաշ | 448 Գր |
| Մատենաշար | Պատմություն կերտողները |