
Սերը խոլերայի ժամանակ
հեղ.՝ Գաբրիել Գարսիա Մարկես
Նկարագրություն
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպը անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն։ Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող հռչակավոր բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված։ Մելամաղձոտ և անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ։ Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից հետո Ֆերմինային բախտ է վիճակվում ճաշակել հասուն սերը, և երկու զառամյալ սիրահարները տրվում են սիրո ու ճամփորդության վայելքին՝ հավատացնելով, որ սերը ժամ ու ժամանակ չունի։
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2021 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 130x210 մմ |
| Քաշ | 520 Գր |
| Հեղինակ | Գաբրիել Գարսիա Մարկես |
| Մատենաշար | Օտարագիր |
