
Սերն ապրում է երեք տարի
հեղ.՝ Ֆրեդերիկ Բեգբեդեր
3,990 ֏/ 001
Առկա է1
Նկարագրություն
1997-ին ասպարեզ եկած այս հայտնի վեպի հերոսը՝ լրագրող Մարկ Մառոնյեն, այն տեսության հետևորդն է, ըստ որի՝ սիրո տևողությունն ընդամենը երեք տարի է, երբ սիրահարվածության զգացումը խթանող հորմոնները դադարում են գործել, և մարդու հուզական կախվածությունն ի չիք է դառնում: Մառոնյեի զգացմունքային ու սեքսուալ տվայտանքները ներկայացված են հեղինակին բնորոշ հումորի և ինքնահեգնանքի թանձր շեշտերով, ինչպես նաև էրուդիտ Բեգբեդերին հատուկ մշակութաբանական բազմազան հղումներով: Ստացվել է զուտ ֆրանսիական ոգով թեթևաշունչ ու նրբագեղ մի գործ, որը, սակայն, նաև մտորումների տեղիք է տալիս:
| Լեզու | Հայերեն |
| Տարեթիվ | 2023 |
| Կազմ | Կոշտ |
| Չափս | 145x220 մմ |
| Քաշ | 260 Գր |
| Հեղինակ | Ֆրեդերիկ Բեգբեդեր |
| Մատենաշար | Օտարագիր |
