
Խոհանոց
авт. Յոշիմոտո Բանանա
Описание
«Խոհանոցը» ժամանակակից ճապոնացի գրող Յոշիմոտո Բանանայի լավագույն գործերից է: Նուրբ պատումի կենտրոնում մարդու հոգին է՝ արտաքին աշխարհի հետ մարդկային հարաբերությունների խոհանոցը: Այս վեպը մի աղջկա մասին է... որը խոհանոց շատ է սիրում... թեև գուցե այն մենակության, ամենակուլ թախծի, անհավանական հուսահատության ու հույսի կայծի և մարդկային պարզ երջանկության մասին է: Մեզանից յուրաքանչյուրը երբևէ ունեցել է լիակատար դատարկության զգացողություն, ասես իրեն ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում: Բայց երբեմն արժե կանգ առնել մարդկային եռուզեռի կենտրոնում, հետ նայել ու հասկանալ, որ կյանքում յուրաքանչյուրս էլ ունենք մեկը, որի համար ուզում ենք ապրել, ժպտալ և պարզապես կողքին լինել: Յոշիմոտոյի արձակը առանձնանում է թեթև ռիթմով, թաքնված զգայականությամբ և հոգեբանական խորությամբ:
| Язык | Армянский |
| Год издания | 2020 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 110x165 մմ |
| Вес | 206 Գր |
| Автор | Յոշիմոտո Բանանա |
| Серия | Օտարագիր |
