
Ուլյոա տոհմական ամրոցը
авт. Էմիլիա Պարդո Բասան
Описание
«Ուլ յոա տոհմական ամրոցը» վեպը իսպանացի մեծագույն գրող, լրագրող, քննադատ, թարգմանիչ, նատուրալիզմն իսպանական գրականություն բերող և կանանց իրավունքների պաշտպան Էմիլիա Պարդո Բասանի (1851-1921) գլուխգործոցն է: Պարդո Բասանը վաղ տարիքից է սկսել ստեղծագործել, 1880-ականներին արդեն հայտնի էր որպես բանաստեղծուհի և երկու վեպերի հեղինակ, սակայն նրան միանգամից հռչակ է բերում 1886-ին լույս տեսած «Ուլ յոա տոհմական ամրոցը» վեպը, որը քննադատները դասում են XIX դարի կարևորագույն գործերի շարքին: Վեպում հեղինակը տոհմական ամրոցի, դրա երիտասարդ տիրոջ՝ մարքիզ դոն Պեդրո Մոսկոսոյի և մյուս բնակիչների օրինակով նատուրալիստական գծերով ներկայացնում է քաղաքակրթությունից կտրված գալիսիական գյուղը, այնտեղի բիրտ բարքերը, որոնք ի վերջո ճզմում և լուսանցք են նետում տիրող իրավիճակին չհարմարվող կիրթ ու բարոյական անձանց, ինչպիսիք են մարքիզի կինը և ամրոցի կապելլանը: 1985-ին վեպն էկրանացվել է և մեծ հաջողություն ունեցել Իսպանիայում:
| Язык | Армянский |
| Год издания | 2022 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 145x210 մմ |
| Вес | 379 Գր |
| Автор | Էմիլիա Պարդո Բասան |
| Серия | Օտարագիր |
