
Բոլոր ժամանակների մեծագույն գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, որը հայտնի էր նաև որպես անվանի բնախույզ, փիլիսոփա, արվեստի տեսաբան, մեկուկես տարուց ավելի նվիրեց «արվեստների երկիր» Իտալիայով ճանապարհորդությանը, ինչի մասին միշտ երազել էր: Այս ստեղծագործությունը՝ գրական բարձր արժեքի հետ մեկտեղ, աչքի է ընկնում ճարտարապետության, կերպարվեստի, գեղանկարչության, երաժշտական և թատերական արվեստների նուրբ և խոր վերլուծությամբ: Այն հսկայական ազդեցություն ունեցավ Գյոթեի հետագա գրական ստեղծագործության և գիտական ուսումնասիրությունների վրա: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին Գյոթեի այս գործը ներառել է գրքերի այն ցուցակում, որը պետք է կարդա յուրաքանչյուրը:
| Язык | Армянский |
| Год издания | 2021 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 200x230 մմ |
| Вес | 690 Գր |
| Серия | Դասական կոթողներ |