
Ժամանակակից ամերիկացի գրող Միչ Էլբոմի «Օտարը փրկանավակում» վեպը լույս է տեսել 2021 թվին և արդեն հասցրել է թարգմանվել 42 լեզվով: Կլանիչ, լարված, սրընթաց զարգացող սյուժեով թրիլերը միաժամանակ ստիպում է խորհել ու կասկածի տակ դնել մեր ամենախոր համոզմունքներն ու հավատը: Այն կորստի կամ վտանգի պահին հույսն ու հավատը չկորցնելու դաս է: Շքեղ «Գալաքսի» զբոսանավի պայթյունից փրկված տասն ուղևորները փոքրիկ փրկանավակով քշվում են օվկիանոսի ալիքներից: Կփրկվե՞ն արդյոք, թե ոչ՝ պարզ կդառնա միայն վերջին էջերից:
| Язык | Армянский |
| Год издания | 2024 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 125x200 մմ |
| Вес | 312 Գր |
| Серия | Դետեկտիվ և ընկ. |