
Անմահություն
авт. Միլան Կունդերա
5,990 ֏/ 001
В наличии1
Описание
«Անմահությունը» վեպ է վեպի ծննդի մասին, որտեղ Կունդերա հերոսը, անձնատուր իր պատահական լողավազանային ներշնչանքին, խորհրդածում է մարդկային գոյության և ժամանակի բազմաբարդ փոխհարաբերության շուրջ: Պսակազերծելով անմահ հիշատակի մեր պատրանքը, ցույց տալով, թե ինչպես անմահության գործարաններում կարող է խեղվել մի ամբողջ կենսագրություն՝ վերածվելով պաստառի կամ զավեշտալի մի պատկերի՝ գրողը վճիտ չ-հիշողության պարադոքսալ մի բանաձև է հուշում մեզ: Խաղացկուն այս խճանկարը, որը ժամանակակից հասարակության անվրեպ ախտորոշումն է առաջարկում, հանգում է անսպասելի եզրակացության. Հաղթարշավող ծիծաղի և միմոսության աշխարհում, որ վերածվել է ծամածռության, անհետացող գեղեցիկից մնում է անմոռուկի բարակ ցողունը կամ կապույտ մի բիծ հորիզոնում:
| Язык | Армянский |
| Год издания | 2022 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 140x200 մմ |
| Вес | 544 Գր |
| Автор | Միլան Կունդերա |
| Серия | Օտարագիր |
