
Այս կազմի տակ ամփոփված թատերախաղերը Սարոյանի թատերագրության մեջ առանձնակի տպավորություն են գործում առնվազն գործողության ծավալման ասպարեզի բերմամբ, մեկը՝ հիվանդանոցի մահամերձների բաժանմունքում, մյուսը՝ դատարան- գնդակահարության վայրում, երրրորդը՝ պատերազմի ու թաղման համատեքստում:Երեքն էլ սարոյանական անսանձ լավատեսության ոգով պսակվելու փոխարեն անորոշ և երկիմաստ ավարտ ունեն: Եվս մեկ ապացույց, որ Սարոյանի տիրապետած երփնապնակը, բարությունից բացի, առավել հարուստ երանգներ է պարունակում:
| Язык | Армянский |
| Год издания | 2025 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 132x212 մմ |
| Вес | 360 Գր |
| Серия | Ուիլյամ Սարոյան մատենաշար |