
«Իմ ամենագեղեցիկ պարտությունը»,- ասել է Ֆոլքները «Շառաչ և ցասում» (The Sound and the Fury, 1929) վեպի մասին, որը Քոմփսընների գերդաստանի բարոյական անկման և ողբերգական վախճանի պատմությունն է: «Դժվարմարսելի» այս ստեղծագործությունը նոր գրականության և նրա չափանիշների հաստատման առաջին փորձերից մեկն է: Քոմփսընների կյանքը ներքին մենախոսությամբ հերթով ներկայացնում են Բենջին՝ գերդաստանի կենդանի «անեծքը», 33- ամյա հոգեհիվանդ երեխան, Քվենթինը՝ հարազատ քրոջը (Քենդիին) սիրահարված և մտացածին արյունապղծությունից տառապող եղբայրը, Ջեյսընը`ամենագործնական ու ամենանենգ Քոմփսընը: Վերջում հեղինակն ինքն է խոսք վերցնում`ներկայացնելով Դիլսիին`սևամորթ խոհարարուհուն: Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ն ու Ֆոլքների «Շառաչ և ցասում»-ը որոշ իմաստով կանխորոշեցին համաշխարհային գրականության հետագա ընթացքը`«շրջանառության մեջ դնելով» գիտակցության հոսքի և ներքին մենախոսության գրական մեթոդը, որը պատումին իր յուրօրինակ օրենքներն է թելադրում:
| Язык | Армянский |
| Год издания | 2016 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 148x210 մմ |
| Вес | 510 Գր |
| Серия | Նոբելյան մրցանակակիրներ |