
Ուիլքի Քոլինզը վիկտորիանական դարաշրջանի լավագույն գրողներից է։ Նրա «Լուսնաքարը» վեպը համարվում է դետեկտիվ ժանրի առաջին մեծածավալ ու հաջողված գործը, որը սահմանել է այդ ժանրի հիմնական սկզբունքները։ Վեպի կիզակետում հայտնված Լուսնաքարը դառնում է հերոսների ինքնաբացահայտման ու հետախուզական հմտությունների զարգացման միջոց։ Սեր, խաբեություն,գողություն, հիասթափություն, մեղսավոր լռություն և, ի վերջո, երկար սպասված ու փոքր-ինչ ֆանտաստիկ թվացող իրականության բացահայտում։ Ահա սյուժեի հախուռնու համակողմանի նկարագիրը։ Կամա թե ակամա Լուսնաքարի հետ առնչություն ունեցող անձինք իրենց տեսածն ու լսածը, որպես վկայություն, շարադրում են պատմության տեսքով և այդ տարբեր տեսակետների համադրությունն է, որ ընթերցողի առաջ բացելու է դետեկտիվ ժանրի դռները։
| Язык | Армянский |
| Год издания | 2023 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 165x235 մմ |
| Вес | 680 Գր |
| Серия | Դետեկտիվ և ընկ. |