
Զանգված և իշխանություն
Զանգված և իշխանություն
Описание
Զանգված և իշխանությունը» (1960) 20-րդ դարի ավստրիական և անգլիական գրականությունների դասական, գրող, դրամատուրգ, փիլիսոփա, հասարակագետ և մշակութաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քանետիի (1905-1994) թերևս ամենահայտնի ստեղծագործությունն է, նրա opus magnum-ը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 35 տարի: Այն մի կողմից անմիջականորեն առնչվում է զանգվածների սոցիալական վարքը դիտարկող հեղինակների (Գյուստավ Լը Բոն, Խոսե Օրտեգա-ի-Գասեթ) փիլիսոփայական, մյուս կողմից Զիգմունդ Ֆրոյդի՝ զանգվածների և անձի փոխկապերը դիտարկող հոգեվերլուծական փորձի հետ: Իր մեջ միավորելով փիլիսոփային և գիտնականին (նա Վիեննայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր էր)՝ Քանետին այս գրքում, այդուհանդերձ, մնում է գրող և գեղագետ, որը հմտորեն օգտվում է պատմական, դիցաբանական, ազգագրական, հոգեբանական հարուստ նյութերից և ստեղծում գրական հուշարձան, որի հմայքը ոչ միայն բազմակողմանի գիտելիքներն են, լակոնիկ լեզուն, այլև հավատարմությունը հումանիզմի դասական արժեքներին:
| Язык | Армянский |
| Год издания | 2023 |
| Обложка | Твёрдая |
| Размер | 155x213 մմ |
| Вес | 780 Գր |
| Серия | Նոբելյան մրցանակակիրներ |