
Աշխարհի պատմությունը 10 1/2 գլուխներով
авт. Ջուլիան Բարնս
Описание
Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: Տարբեր դարաշրջաններում կատարվող իրադարձությունները երևան են բերում նաև ոճական ու գեղարվեստական տարբեր մոտեցումներ՝ հանրահայտ սոյւժեների հեգնական խաղարկումներ, միջնադարյան տեքստերի նուրբ ոճավորումներ, ուղեգրության և դետեկտիվի ժանրային անսպասելի լուծումներով իրացումներ, ուտոպիային և անտիուտոպիային բնորոշ խելապտույտ անցումներ... Վեպ, որտեղ երևակայությունն իսկապես սահմաններ չունի, վեպ, որտեղ բացահայտվում են ժանրի՝ միանգամայն նոր հնարավորությունները: Անգլերենից թարգմանությունը՝ Աիդա Հարությունյանի Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան
| Язык | Армянский |
| Год издания | 2023 |
| Обложка | Твёрдая |
| Вес | 540 Գր |
| Автор | Ջուլիան Բարնս |
| Серия | Օտարագիր |
