
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին արկածային վեպ է գրել 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա: Փիթեր Բլադ անունով մի բժիշկ, ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է անգլիական Հակոբ II թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, ինչի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա`տաժանակրության: Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն`ծովային ավազակ դառնալն է: Եվ Փիթեր Բլադն իր ընկերների հետ փախչում է գերությունից, նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ: Նավապետ Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին նա միշտ խնայում է: Նա պայքարում է միայն գաղութարարների ու թագավորական իշխանության ներկայացուցիչների դեմ: Նավապետ Բլադի հետաքրքիր արկածների մասին էլ հենց պատմում է այս գիրքը : Թարգմանությունը ռուսերենից՝ Մ. Մաքսապետյանի Բնագրի հետ համեմատեց և խմբագրեց՝ Նունե Թորոսյանը
| Язык | Армянский |
| Год издания | 2021 |
| Обложка | Твёрдая |
| Вес | 500 Գր |
| Серия | Պատանեկան գրադարան "Կողմնացույց" |