Գուշակում ենք մուլտֆիլմը, հեքիաթը կամ խաղը: Տուփում առկա է 108 խաղաքարտ, որտեղ պատկերված են մուլտֆիլմերի, հեքիաթների և խաղերի հերոսներ: Խաղի միջոցով երեխայի մոտ զարգանում է շարադրելու ունակությունը, պատմելու ընդունակությունը, վերլուծելու կարողությունը: Ինչպե՞ս խաղալ. Խաղացողներից մեկը վերցնում է որևէ խաղաքարտ, փակ վիճակում պահելով` փորձում նկարագրել հերոսին` առանց մուլտֆիլմի, հեքիաթի և խաղի անունը նշելու: Խաղընկերը պետք է գուշակի, թե որ հերոսի մասին է խոսքը:
| Бренд | ԴԸ ԳԵՅՄ |
| Артикул | 017992 |