Խաղ ամենափոքրերի համար ՀԱՎԱՔԻ՜Ր ՄԱՐԴՈՒԿՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ Խաղաքարտերում պատկերված են 24 իրարից տարբերվող կերպարներ (մարդուկներ) և յուրաքանչյուր կերպարի համար առանձնացված են ավելի փոքր 6 խաղաքարտ, որտեղ ներկայացված են կերպարի մազերը, աչքերը, հագուստը, կոշիկները, առանձնացող իրը, տրամադրությունը: 1. Երեխան ընտրում է կերպարներից որևէ մեկը: 2. Խառնված բաղադրիչներից փորձում է գտնել կերպարին համապատասխան խաղաքարտերը: Փոքրիկների համար խաղն ավելի մատչելի դարձնելու նպատակով ծնողները սկզբնական փուլում կարող են խաղաքարտերի հետևի գույների օգնությամբ առանձնացնել մի քանի կերպար և բաղադրիչ, այնուհետև աստիճանաբար ավելացնել խաղաքարտերի քանակը:
| Бренд | ԴԸ ԳԵՅՄ |
| Артикул | 018403 |