Անցնել հիմնական բովանդակությանը
Brainy BookstoreBrainy Bookstore
Մեր մասին
  1. Գլխավոր
  2. Գրենական պիտույքներ
  3. Սեղանի խաղեր
  4. Մտապահիկ

Մտապահիկ

3,500 ֏
Առկա է
1

Նկարագրություն

Մտապահի՛ր և կրկնօրինակի՛ր պատկերները Խաղում ենք և զարգացնում՝ հիշողությունը, ուշադրությունը, տրամաբանությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, երևակայությունը, կենտրոնանալու կարողությունը, մանր մոտորիկան, ճանաչողական ունակությունը։ Տուփում առկա է՝ Խաղաքարտ - 48 հատ Խաղատախտակ – 32 հատ Խաղը կարող է խաղալ 1 կամ 2 երեխա (առանձին կամ մրցելու նպատակով)։ Խաղում առկա են մեծ և փոքր 32 խաղատախտակ (28 խաղային և 4 դատարկ), որոնք առանձնացված են համարակալման միջոցով՝ ըստ բարդության աստիճանների։ Յուրաքանչյուր խաղատախտակի վրա պատկերները տեղադրված են տարբեր կոմբինացիաներով: Առկա են նաև 6 տարբեր պատկերներով և 4 գույներով 48 խաղաքարտ: Ինչպե՞ս խաղալ 1. Խաղն սկսելու համար խաղաքարտերից մեկական պատկեր շարում եք սեղանին: 2. երեխան վերցնում է դատարկ խաղատախտակներից մեկը (կարող է խաղալ սկզբում փոքր խաղատախտակով, այնուհետև մեծ)։ 3. երեխան վերցնում է 1 պատկերով խաղատախտակ, ուշադիր նայում, փորձում հիշել դասավորությունը, պատկերները և գույները: 4. Փակում է պատկերով խաղատախտակը։ 5. Հիմնվելով հիշողության վրա` իր դատարկ խաղատախտակին նույնությամբ հավաքում է պատկերները։ 6. Բացում է պատկերով խաղատախտակը և ստուգում։ 7. Խաղը շարունակում է նույն կերպ վերցնելով հաջորդ պատկերով խաղատախտակը։ * Պատկերով խաղատախտակները կարելի է դնել հաջորդաբար` ըստ բարդության մակարդակի։ Խաղի ավարտ Մրցակցի հետ խաղալու ժամանակ հաղթում է ամենից արագ և ճիշտ հավաքած մասնակիցը:

Մանրամասներ

ԱպրանքանիշԴԸ ԳԵՅՄ
SKU028042

Ավելին «Սեղանի խաղեր» կատեգորիայից

Տեսնել բոլորը →
Wordcraft

Wordcraft

3,500 ֏
Զբաղվելիք

Զբաղվելիք

3,700 ֏
ԲառԱրմատ

ԲառԱրմատ

3,500 ֏
Այլ կերպ TV

Այլ կերպ TV

6,900 ֏
Brainy Bookstore

Գրքեր և գրենական պիտույքներ։ Երևան, Հայաստան։

VISAmastercardArCa

Խանութ

  • Գրքեր
  • Գրենական պիտույքներ
  • Նոր ստացված ապրանքներ
  • Ամենավաճառվող

Օգնություն

  • Կապ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Առաքում և վերադարձ
  • Հետևել պատվերին

Ընկերություն

  • Մեր մասին
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտվելու պայմաններ

© 2026 Brainy Bookstore։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

ԳլխավորՈրոնելԻմ հաշիվը