Պատրա՞ստ եք զգալու հեռուստախաղի իրական լարվածությունն ու ադրենալինը հենց ձեր սեղանի շուրջը։ «ԱՅԼԿԵՐՊ TV»-ում ամփոփված են Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող համանուն խաղի բոլոր փուլերը` համապատասխան քարտերով։ Բացատրե՛ք, գուշակե՛ք, հաղթահարե՛ք մարտահրավերները և հավաքե՛ք առավելագույն միավորներ, մինչև ավազի վերջին հատիկն ընկնի։ Խաղը պահանջում է Լայն մտահորիզոն, ճկուն միտք, թիմային ոգի։ Տուփի մեջ՝ 100 «Այլ կերպ» քարտ 40 «Մեկ բառով» քարտ 101 «Զիլ» քարտ 24 «Խոսքի մեջ» քարտ 1 ավազի ժամացույց Կանոնների թերթիկ Առաջին փուլ Խաղում ենք «Այլ կերպ» Մեկ րոպեում բացատրե՛ք քարտի վրա գրված բառերը ձեր թիմակիցներին առանց արգելված հուշումների։ Երկրորդ փուլ Խաղում ենք «Մեկ բառով» Հուշե՛ք թիմակիցներին քարտի բարդ բառը՝ օգտագործելով միայն մեկ բառ։ Երրորդ փուլ Խաղում ենք «Զիլ քարտերով» Մեկ րոպեում բացատրե՛ք թեմատիկ քարտի 4 բառերը առանց արգելված հուշումների։ Եզրափակիչ փուլ Խաղում ենք «Խոսքի մեջ» Արագ մտածե՛ք և առաջինը ասե՛ք ճիշտ պատասխանը՝ միավոր ստանալու համար։ Բացահայտե՛ք ձեր գիտելիքներն ու մրցակցային ոգին… այլ կերպ։
| SKU | 038298 |