
Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ
Description
Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական: Տասը գլխից բաղկացած վեպը Դեկամերոնի սկզբունքով է կազմված, որտեղ տասը պատմությունից յուրաքանչյուրը պատմում է բանտարկյալներից մեկը: Պատմություններ հորինելն ու պատմելը դառնում է վրա հասած դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը: Վեպի հիմքում ընկած է երկու քաղաքների՝ երկու Ստամբուլների, երկու իրականությունների հակադրությունը գետնի երեսին և գետնի տակ՝ բանտում, ընդ որում վերջինս բանտարկյալների պատմությունների միջոցով ժամանակավորապես ավելի ապահով վայր է դառնում: Վերնագիրը ինքնին ցույց է տալիս այդ երկու քաղաքների հայելային տարբերությունը, որոնք չնայած որքան էլ հակադիր են միմյանց, պատմության մի կետում հավասարվում են:
| Language | Armenian |
| Year | 2021 |
| Cover | Hardcover |
| Size | 130x210 մմ |
| Weight | 335 Գր |
| Author | Բուրհան Սյոնմեզ |
| Series | Օտարագիր |
