
1962 թվականն է: Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում սևամորթ սպասուհի Էյբիլինը միշտ հլու-հնազանդ կատարել է տանտերերի պահանջները, բայց հոգու խորքում կուտակվող դառնությունն աստիճանաբար անտանելի է դառնում: Նրա լավագույն ընկերուհի Մինին չի կարողանում լեզուն իրեն քաշել, բայց ստիպված է պահել տանտիրուհու գաղտնիքները: Սպիտակամորթ Սքիթերը նոր է ավարտել ուսումը, բայց նրա մոր աչքին կրթությունը ոչինչ է, եթե դուստրը ամուսին չունի: Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող կանայք միավորվում են՝ հարավում սևամորթ սպասուհի լինելու դժվարությունների մասին գիրք գրելու: Այդ քայլը կարող է հավիտյան փոխել նրանց ճակատագիրը և խաթարել փոքրիկ քաղաքի թվացյալ խաղաղությունը: Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի Խմբագիր՝ Գոհար Քալաշյան