Skip to main content
Brainy BookstoreBrainy Bookstore
About
  1. Home
  2. Books
  3. Գեղարվեստական գրականություն
  4. Նարցիսը և ոսկեբերանը
Նարցիսը և ոսկեբերանը

Նարցիսը և ոսկեբերանը

by Հերման Հեսսե

5,000 ֏/ 001
In stock
1

Description

Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեև ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ և ճշգրտագույնս նկարագրված: Վեպը նաև նույն արմատից սերող և նույն նպատակին միտված զույգ ծայրահեղությունների միջև միջին ճանապարհ գտնելու փորձ է: Թեև գործողությունը ծավալվում է միջնադարյան Գերմանիայում և հիմքում ունի քրիստոնեական ենթատեքստը, բայց այն դուրս է դրված տարածությունից ու ժամանակից, վեր է կանգնած նաև իմաստային հաղորդումի մակարդակից և ցուցանում է, թե ինչպես է նույն այդ միջնադարյան, քրիստոնեական ենթատեքստը գործադրելի մարդու հոգեմտավոր էներգիայի ուղղորդմանը գիտափիլիսոփայական ու արվեստագիտական ավանդույթների հետ առերեսման հունով: Վեպում քննվում են զգացմունքի և ոգու, երևակայության ու բանախոհության միջև առկա և խորացող բևեռացումը և դրանց փոխկապակցումը արվեստի մեջ՝ նախամեղքի, մայրության առեղծվածի բացահայտմանը միտված ու մատուցված, և գերխնդիրն է ինքնիրացման միջոցով աստվածային կատարելությանը հետամուտ մարդկային ձգտման ոգեկոչումը: Թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյանի

Details

BrandAntares
SKU008933
LanguageArmenian
Year2020
CoverHardcover
Weight514 Գր
AuthorՀերման Հեսսե
SeriesՕտարագիր

More from this genre

View all →

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

 

3,900 ֏/ 001

Քսաներկու անտիպ պատմվածք

Քսաներկու անտիպ պատմվածք

 

4,990 ֏/ 001

Արուբանի աստվածուհու կնքամատանին

Արուբանի աստվածուհու կնքամատանին

 

1,200 ֏/ 001

Առակներ

Առակներ

 

3,990 ֏/ 001
Brainy Bookstore

Books & stationery. Yerevan, Armenia.

VISAmastercardArCa

Shop

  • Books
  • Stationery
  • New Arrivals
  • Bestsellers

Help

  • Contact
  • FAQ
  • Shipping & Returns
  • Track Order

Company

  • About Us
  • Privacy Policy
  • Terms of Service

© 2026 Brainy Bookstore. All rights reserved.

HomeSearchAccount