Skip to main content
Brainy BookstoreBrainy Bookstore
About
  1. Home
  2. Books
  3. Գեղարվեստական գրականություն
  4. Մեգրեն դպրոցում

Մեգրեն դպրոցում

Մեգրեն դպրոցում

3,300 ֏/ 001
In stock
1

Description

Փարիզյան մի գեղեցիկ ու արևաշող օր, երբ Մեգրեն երազում էր սպիտակ գինու և ոստրեների մասին, քաղաքամերձ փոքրիկ գյուղից մի ուսուցիչ մոտեցավ կոմիսարին՝ խնդրելով ապացուցել իր անմեղությունը: Սպանվել է տարեց կին՝ փոստի նախկին աշխատակցուհին, որին գյուղում ոչ ոք չէր սիրում, բայց բնակիչները ավելի լավ բան չէին կարողացել մտածել, քան մեղադրել եկվոր ուսուցչին, որի ընտանիքը չէր մերվել իրենց հետ: Խոսքը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների մասին է: Շատ արագ պարզվում է, որ մեծ մասը հստակ, թե ով է մարդասպանը, բայց շարունակում է համառել, և եթե չխանգարեն էլ հետաքննությանը, օգնություն չեն ցուցաբերում ու թաքցնում են մի շարք կաևոր փաստեր: Գյուղացիները բնակիչներին բաժանել են «բարեկամների ու թշնամիների» և, չնայած պանդոկում տեղի ունեցող կանոնավոր հավաքներին, ամենափոքր սպառնալիքի դեպքում անգամ նրանք անմիջապես սկսում են պաշտպանվել: Մեգրեն ստիպված է լինում գործ ունենալ ամենավտանգավոր կասկածյալների՝ անչափահասների հետ: Նա ինքն էլ մեծացել էր նմանատիպ գյուղում և, ամեն քայլափոխի նման պահեր նկատելով մարդկանց վարքի ու աշխարհայացքի մեջ, սկսում է աստիճանաբար, առանց շտապելու բացահայտել սպանությունը: Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:

Details

BrandԷԴԻԹ ՊՐԻՆՏ
SKU032033
LanguageArmenian
Year2025
CoverPaperback
Size145x200 մմ
Weight180 Գր

More from this genre

View all →

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

 

3,900 ֏/ 001

Քսաներկու անտիպ պատմվածք

Քսաներկու անտիպ պատմվածք

 

4,990 ֏/ 001

Արուբանի աստվածուհու կնքամատանին

Արուբանի աստվածուհու կնքամատանին

 

1,200 ֏/ 001

Առակներ

Առակներ

 

3,990 ֏/ 001
Brainy Bookstore

Books & stationery. Yerevan, Armenia.

VISAmastercardArCa

Shop

  • Books
  • Stationery
  • New Arrivals
  • Bestsellers

Help

  • Contact
  • FAQ
  • Shipping & Returns
  • Track Order

Company

  • About Us
  • Privacy Policy
  • Terms of Service

© 2026 Brainy Bookstore. All rights reserved.

HomeSearchAccount