Skip to main content
Brainy BookstoreBrainy Bookstore
About
  1. Home
  2. Books
  3. Գեղարվեստական գրականություն
  4. Սիրիր մերձավորիդ

Սիրիր մերձավորիդ

Սիրիր մերձավորիդ

5,000 ֏/ 001
In stock
1

Description

«Սիրիր մերձավորիդ» (Liebe Deinen Nächsten) վեպը Է. Մ. Ռեմարկը սկսել է գրել 1938-ի ապրիլին՝ Յութա Իլզե Ցամբոնայի հետ ամուսնանալուց կարճ ժամանակ անց՝ շվեյցարական աքսորի տարիներին: Առաջին անգամ հրատարակվել է 1941-ին՝ Ստոկհոլմի «Բերման Ֆիշեր» աքսորյալների հրատարակչությունում: Գերմանիայում հրատարակվել է միայն 1953-ին: Վեպի առանցքում բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է: Քսանմեկամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել: Պրահայով և Վիեննայով առանց անձնագրի ու փաստաթղթերի փախուստ Շվեյցարիա, նացիոնալ-սոցիալիստների մշտարթուն հետապնդումներ նաև Գերմանիայից դուրս, ի վերջո դրամատիկ հանգուցալուծում Փարիզում: Ուրախ և տխուր, երջանիկ և դժբախտ ակնթարթներ, որ անսպասելի հետևում են իրար ու ի վերջո ըմբռնել տալիս, որ կյանքում ամենակարևորը նույնիսկ ամենածանր պահերին մերձավորի հանդեպ սերն է և հոգատարությունը:

Details

BrandԷԴԻԹ ՊՐԻՆՏ
SKU017786
LanguageArmenian
Year2022
CoverHardcover
Size145x200 մմ
Weight620 Գր

More from this genre

View all →

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

 

3,900 ֏/ 001

Քսաներկու անտիպ պատմվածք

Քսաներկու անտիպ պատմվածք

 

4,990 ֏/ 001

Արուբանի աստվածուհու կնքամատանին

Արուբանի աստվածուհու կնքամատանին

 

1,200 ֏/ 001

Առակներ

Առակներ

 

3,990 ֏/ 001
Brainy Bookstore

Books & stationery. Yerevan, Armenia.

VISAmastercardArCa

Shop

  • Books
  • Stationery
  • New Arrivals
  • Bestsellers

Help

  • Contact
  • FAQ
  • Shipping & Returns
  • Track Order

Company

  • About Us
  • Privacy Policy
  • Terms of Service

© 2026 Brainy Bookstore. All rights reserved.

HomeSearchAccount