Skip to main content
Brainy BookstoreBrainy Bookstore
About
  1. Home
  2. Books
  3. Գեղարվեստական գրականություն
  4. Վերադարձ․ Էրիխ Մարիա Ռեմարկ

Վերադարձ․ Էրիխ Մարիա Ռեմարկ

Վերադարձ․ Էրիխ Մարիա Ռեմարկ

4,900 ֏/ 001
In stock
1

Description

«Վերադարձը» Էրիխ Մարիա Ռեմարկի ոչ այնքան հայտնի գործերից է։ Այստեղ հեղինակը պատկերում է գերմանացի զինվորների՝ Առաջին աշխարհամարտից քաղաքացիական կյանք վերադարձը։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս վեպը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությունն է, որ նախ հատվածաբար լույս է տեսել բեռլինյան «Vossische» ամսագրում, այնուհետ՝ որպես գիրք «Propyläen» հրատարակչությունում։ Գիրքը լույս տեսնելուց հետո քննադատությունների տեղիք է տալիս, իսկ 1933թ․ նացիոնալիստները հրապարակավ հրկիզում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հետ միասին։ Էռնսթ Բիրքհոլցն ու իր զինընկերները պատրաստվում են Արևմտյան ճակատից բռնել տունդարձի ճանապարհը։ Նրանց հոգեթրթիռ սպասումներն ու կարոտները հանդիպում են հայրենիքյան անլույս, անջերմ իրականությանը, նրանք չեն վերագտնում այն խանդավառությունը, որով տարիներ առաջ իրենց ռազմաճակատ էին ճանապարհում։ Հասարակությունը, այդ թվում՝ զինվորների ծնողները, չեն հաշտվում այն հանգամանքի հետ, որ պատերազմը լիովին փոխել ու տրավմայի է ենթարկել տղաներին։ Երբեմնի զինվորները շարունակում են հասարակությունից մեկուսացած և չկողմնորոշված զգալ իրենց։ Վեպն ավարտվում է, սակայն, լավատեսությամբ՝ վերակառուցման և բարին վերագտնելու հաստատուն կամքով։

Details

BrandԷԴԻԹ ՊՐԻՆՏ
SKU012450
LanguageArmenian
Year2022
CoverHardcover
Size145x210 մմ
Weight467 Գր

More from this genre

View all →

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

 

3,900 ֏/ 001

Քսաներկու անտիպ պատմվածք

Քսաներկու անտիպ պատմվածք

 

4,990 ֏/ 001

Արուբանի աստվածուհու կնքամատանին

Արուբանի աստվածուհու կնքամատանին

 

1,200 ֏/ 001

Առակներ

Առակներ

 

3,990 ֏/ 001
Brainy Bookstore

Books & stationery. Yerevan, Armenia.

VISAmastercardArCa

Shop

  • Books
  • Stationery
  • New Arrivals
  • Bestsellers

Help

  • Contact
  • FAQ
  • Shipping & Returns
  • Track Order

Company

  • About Us
  • Privacy Policy
  • Terms of Service

© 2026 Brainy Bookstore. All rights reserved.

HomeSearchAccount