Skip to main content
Brainy BookstoreBrainy Bookstore
About
  1. Home
  2. Books
  3. Գեղարվեստական գրականություն
  4. Հայելին հանկարծ փշրվում է

Հայելին հանկարծ փշրվում է

Հայելին հանկարծ փշրվում է

3,900 ֏/ 001
In stock
1

Description

Ագաթա Քրիստիի «Հայելին հանկարծ փշրվում է» դետեկտիվ վեպը տպագրվել է 1962 թվականին: Սեյնթ Մերի Միդում առանձնատուն են ձեռք բերում հայտնի դերասանուհի Մարինա Գրեգը և նրա ամուսինը՝ ռեժիսոր Ջեյսոն Ռադը: Նրանց կազմակերպած ընդունելությունը վերածվում է ողբերգության, երբ հանկարծակի մահանում է հյուրերից մեկը՝ Հիթեր Բեդքոկը: Երբ պարզվում է, որ տեղի ունեցածը թունավորում է, ամեն ինչ է՛լ ավելի է խճճվում: Գործի է անցնում միսս Մարփլը՝ օգտագործելով իր բնատուր խորաթափանցությունը և դիտողականությունը: Ագաթա Քրիստին վարպետորեն կարողանում է ընթերցողին լարվածության և անորոշության մեջ պահել մինչև վերջին պահը: Վեպում սիմվոլիկ նշանակություն ունի լորդ Թեննիսոնի «Լեդի Շալոտ» բանաստեղծությունը: Դետեկտիվի թագուհու՝ Ագաթա Քրիստիի՝ գրքին գամող առեղծվածային պատմությունները տասնամյակներ շարունակ «հանգիստ չեն տվել» միլիոնավոր ընթերցողների: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով, թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնի և Ուիլյամ Շեքսպիրի հրատարակություններից: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված գրքերի հեղինակ: Համաշխարհային գրականության ամենախորհրդավոր դետեկտիվ պատմություններն ու կերպարները կերտած բրիտանացի գրողն իր ժանրում նմանը չունեցող ժառանգություն է թողել աշխարհին:

Details

BrandԷԴԻԹ ՊՐԻՆՏ
SKU035561
LanguageArmenian
Year2025
CoverPaperback
Size145x200 մմ
Weight286 Գր

More from this genre

View all →

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

Չորսն անց հիսունին՝ Փադինգթոնից

 

3,900 ֏/ 001

Քսաներկու անտիպ պատմվածք

Քսաներկու անտիպ պատմվածք

 

4,990 ֏/ 001

Արուբանի աստվածուհու կնքամատանին

Արուբանի աստվածուհու կնքամատանին

 

1,200 ֏/ 001

Առակներ

Առակներ

 

3,990 ֏/ 001
Brainy Bookstore

Books & stationery. Yerevan, Armenia.

VISAmastercardArCa

Shop

  • Books
  • Stationery
  • New Arrivals
  • Bestsellers

Help

  • Contact
  • FAQ
  • Shipping & Returns
  • Track Order

Company

  • About Us
  • Privacy Policy
  • Terms of Service

© 2026 Brainy Bookstore. All rights reserved.

HomeSearchAccount