Skip to main content
Brainy BookstoreBrainy Bookstore
About
  1. Home
  2. Stationery
  3. Board games
  4. Գտնելուկ

Գտնելուկ

ԱՅԼ ԿԵՐՊ
3,500 ֏
In stock
1

Description

Գտնելուկը բաղկացած է 57 շրջանաձև քարտերից, որոնց վրա տարբեր գույների, մեծ ու փոքր պատկերներ են: Յուրաքանչյուր քարտի վրա 8 պատկեր է, ցանկացած երկու քարտ ունեն միայն մեկ ընդհանուր պատկեր: Համընկնող պատկերները նույնական են ձևով, գույնով և միայն չափսերը կարող են տարբեր լինել: Խաղի առաջադրանքն է՝ առաջինը գտնել համընկնող պատկերը և բարձրաձայնել այն: Ի դեպ, համընկնում անպայման կա, նույնիսկ եթե ձեզ 100+1% թվում է թե չկա, վստա՛հ եղեք՝ ԿԱ՛, ուղղակի… գուցե… հնարավոր է… նայում եք, բայց չեք տեսնում Կանոնները պարզ են, խաղի ընթացքը՝ արագ ու զվարճալի: Այստեղ չկան բառեր, և կարդալու ունակությունը նախապայման չէ: Այնպես որ ԳՏՆԵԼՈՒԿԸ հոյակապ տարբերակ է մեծերի ու փոքրերի համատեղ ժամանց կազմակերպելու համար: Թեև տուփում միայն քարտեր են, ԳՏՆԵԼՈՒԿի սեղանի շուրջ մասնակիցները ձանձրանալ չեն հասցնի. այն կարելի է 3 տարբերակով խաղալ և կախված տարբերակի ընտրությունից՝ մասնակիցների խնդիրն է կա՛մ որքան հնարավոր է շատ քարտ հավաքել, կա՛մ որքան հնարավոր է շուտ ազատվել իրենց մոտ եղած քարտերից: Մասնակիցների նվազագույն քանակը՝ 2, առավելագույնը՝ 8: Տարիքային սահմանը՝ 4-99: Լավ խաղալու հիմնական նախապայմաններն են ուշադրությունն ու արագությունը: Տուփի պարունակությունը` 57 շրջանաձև քարտ Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ Գտնելուկ խաղի 57 պատկերները հայկական շնչով են: Դրանցից շատերը Հայաստանն ու հայկականը խորհրդանշող իրեր ու երևույթներ են: Բոլոր պատկերները հեղինակային են, և ստեղծվել են հենց այս խաղի համար:

Details

SKU002721

More in Board games

View all →
Wordcraft

Wordcraft

3,500 ֏
Զբաղվելիք

Զբաղվելիք

3,700 ֏
Մտապահիկ

Մտապահիկ

3,500 ֏
ԲառԱրմատ

ԲառԱրմատ

3,500 ֏
Brainy Bookstore

Books & stationery. Yerevan, Armenia.

VISAmastercardArCa

Shop

  • Books
  • Stationery
  • New Arrivals
  • Bestsellers

Help

  • Contact
  • FAQ
  • Shipping & Returns
  • Track Order

Company

  • About Us
  • Privacy Policy
  • Terms of Service

© 2026 Brainy Bookstore. All rights reserved.

HomeSearchAccount